|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներիշխանական կուլիսներում շարունակում են քննարկել իրենց նախկին թիմակից, պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում նա սկանդալային հայտարարություններ, մեղադրանքներ է հնչեցրել թիմակիցներից ոմանց, հատկապես՝ Ալեն Սիմոնյանի հասցեին, քննադատել է իշխանություններին։Թիմում գրեթե համոզված են եղել, որ հարցազրույցից հետո նրա նկատմամբ իրավական գործընթաց կսկսվի, սակայն երբ տեսել են, որ չի սկսվում, հիմա էլ վստահ են, որ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումով» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում, որ այդ ամենը ոմանց դեմ որպես մահակ օգտագործվի։
Մինչդեռ ցանկացած այլ երկրում, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրի, Սարգսյանի մի արտահայտությունը բավարար կլիներ իրավական գործընթաց սկսելու համար, քանի որ նա սահմանադրական կարգի տապալման մասին է հայտարարություն արել՝ ասելով, թե խորհրդարանում ընդունված մոտեցում կա` մուտք չեն արվում այն նախագծերը, որոնք չեն արժանացել կառավարության դրական եզրակացությանը: Այսինքն, եթե կառավարությունը որեւէ նախագծի դեմ է, ապա խորհրդարանն այն չի քննարկում: Իսկ խորհրդարանական կառավարման մոդելով՝ դա սահմանադրական կարգի տապալման մասին հաղորդում է, ուստի իրավապահները պետք է քննեն ու հասկանան, թե այդ ով թույլ չի տալիս առաջնային մանդատ ունեցող մարմնին՝ ազատ գործել»։