կարևոր
1339 դիտում, 11 ժամ առաջ - 2025-06-16 11:31
Հասարակություն

Տարիք չեն նայում, ասֆալտին քաշ տալով տանում են, կանանց, լրագրողներին ծեծում են․ ի՞նչ է կատարվում Քասախում

Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 16-ին հերթական անբամ բողոքի ակցիա են իրականացնում, նրանք փորձում են փակել Երեւան–Աշտարակ մայրուղին, պահանջում են, որպեսզի 59 երթուղու ավտոբուսները նախկինի պես բարձրանան մինչև գյուղի կենտրոն, քանի որ այժմ մարդիկ ստիպված են մի քանի կիլոմետրոտքով բարձրանալ մայրուղուց մինչև գյուղի կենտրոնականհատված։ Իսկ նոր տրանսպորտը, որը բավականին փոքր է և քիչ ուղևորներ է կարողանում տեղափոխել, բացի այն, որ տեղ չի լինում նստելու, ստիպված են ավելի թանկ վճարել։

Ոստիկանական ուժերը պատ են կազմել եւ թույլ չեն տալիս բնակիչներին իրականացնել իրենց ակցիան եւ փակել մայրուղին։

Բնակիչները անտեսելով ոստիկանների հորդորները, փակեցին Երևան մտնող մայրուղին։

Քասախցիները պահանջում են վերականգնել երթուղում 59 համարի ավտոբուսը։ Սակայն, մինչև նրանք իրենց խնդրի մասին կհասցնեին բարձրաձայնել, մեծաթիվ ոստիկաններն սկսեցին ուժ կիրառելով ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել։ Բերման ենթարկվածների թվում նաև անչափահասներ կան։

Մանրամասն՝ տեսանյութում։