Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց թույլ տալ իր պաշտպանյալին՝ ապրիլի 23-29-ը բացակայել երկրից։ Նա տեղեկացրեց, որ ապրիլի 25-28-ը Ստրասբուրգում կայանալու են ԵԽԽՎ լիագումար նիստերը, որին Արմեն Գևորգյանը պետք է մասնակցի։ Պաշտպանը դատարանին է ներկայացրել նաև ԱԺ-ի համապատասխան փաստաթղթերը։ Բացի դրանից՝ Սահակյանը տեղեկացրեց, որ, հաշվի առնելով նախկինում մերժված նմանատիպ միջնորդությունները, ԵԽԽՎ նախագահն անձամբ է միջնորդել պաշտպանել Արմեն Գևորգյանի անձեռնմխելիությունը։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ այս պահին անձեռնմխելիության հարց չի քննարկվում, և ԵԽԽՎ նախագահի նամակը որևէ առնչություն չունի ներկայացված միջնորդության հետ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ միջազգային խորհրդարանական մարմինների աշխատանանքերին մասնակցելու հնարավորություն պետք է ունենան ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները։ «Ֆիզիկապես մասնակցելու հնարավորություն չտալը ևս մեկ անգամ կվերահաստատի իմ այն պնդումը, որ տեղաշարժի ազատության սահմանափակումն այլ նպատակներ ունի»,- ասաց Օրբելյանը։
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ ԵԽԽՎ նիստին կարելի է մասնակցել նաև հիբրիդային եղանակով, ինչին պաշտպան Սահակյանն արձագանքեց, որ հիբրիդային եղանակով Արմեն Գևորգյանը չի կարող հանդիպել որևէ պատվիրակի հետ։
Հաշվի առնելով, որ Արմեն Գևորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում բարձրացնել Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցեր, դատարանը վերջապես թույլ տվեց ընդդիմադիր պատգամավորին՝ մեկնել Ստրասբուրգ։