|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Կեսօրին Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով նշված վայրում իրականացրել է խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման դիտարկում: Վերջինս հավաքի մասնակիցներին իրավական պարզաբանումներ է տրամադրել նրանց իրավունքների վերաբերյալ: Դրան հաջորդել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ապօրինի ձերբակալումը, որի արդյունքում վերջինիս պատճառվել են վնասվածքներ:
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ապօրինի գործողությունները, որոնց նպատակը Հայաստանում Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված հավաքների ազատության իրավունքի իրացումը դադարեցնելն է, իսկ իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակումներին ենթարկված անձանց իրավական պաշտպանությունից զրկելն է:
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքների ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված ոստիկաններին:
Միաժամանակ, կոչ ենք անում Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին,հատկապես Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, ԵՄ անդամ պետությունների դեսպանություններին, ԱՄՆ դեսպանությանը, հավատարիմ մնալ իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ապահովման իրենց հրապարակային հանձնառությանը և համարժեքորեն արձագանքնել թույլ տրված խախտումներին»: