Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազությունում «Քաշաթաղ» Հ/Կ նախագահ Ռ. Սիմոնյանից ստացվել է բողոք' ՀՀ ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Բողոքում, մասնավորապես, ասվում է. «Տ. Մուկուչյանի գլխավորությամբ եւ նրա աշխատակիցների մասնակցությամբ հանցակցությամբ վերացնելով Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ 6-րդ հոդվածների 1-ին մասերի, նաեւ 50-րդ հոդվածի նորմերը, վերացնելով ժողովրդավարության սկզբունքները, պահանջները, խարդախությամբ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ, 149-րդ, 119-րդ, 300-րդ, 3001-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ, 223-րդ հոդվածները' մարդկանցից գումար են շորթում' անձնական նպատակների համար' քանդելով քայքայելով պետությունը, պետական համակարգերը:
Փաստացի ընտրական օրենսգրքի 71-րդ հոդվածով 8 000 000 դրամի պահանջը վերացնում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների 1-ին մասերի, նաեւ 50-րդ հոդվածի նորմերը, որով խախտվում են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ, 3001-րդ, 143-րդ, 149-րդ, 226-րդ, 228-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ հոդվածները, ուստի պահանջում եմ միջնորդել համապատասխան մարմիններին, իրավասու համակարգերին, նրանց ղեկավարներին անվավեր, անօրինական, հակասահմանադրական ճանաչել ընտրական օրենսգրքի ՀՀ նախագահական ընտրություններում 8 000 000 գրավի պահանջը, ԿԸՀ ղեկավար Տ. Մուկուչյանին, օրենք ընդունող կիրառող իրականցնող մասնակիցներին, հանցակիցներին, օժանդակողներին, ղեկավարներին պատասխանատվության կանչել' ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ, 143-րդ, 149-րդ, 178-րդ, 223-րդ, 226-րդ, 299-րդ, 300-րդ, 3001-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ, 322-րդ, 334-րդ, 335-րդ, 389-րդ, 392-րդ, 393-րդ հոդվածներով:
Խախտված են նաեւ եվրոպական կոնվենցիայի 1,3,4,5,13,14,15,17 հոդվածները»: