|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Բաշիսքելեի շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանի` շաբաթներ առաջ սոցցանցերում փախստականների վերաբերյալ արած գրառմանը արձագանքել է ԱԶԿ Քոջայելիի նահանգային կառույցի ղեկավար Մեհմեթ Էլլիբեշը` Օզքարաասլանին ուղարկելով կարգապահական կոմիտե, որտեղ կքննվի նրա վարքը. հաղորդում է guncelkocaeli.com կայքը:
Իր թվիթերյան էջում Օզքարաասլանը մասնավորապեն նշել էր. «Եկեք 1989 թ. եկած բուլղարներին, 1950 թ. Սալոնիկից եկած կրոնափոխներին, 100 հազար հայերին սիրիացիների հետ արտաքսենք: Համաձա՞յն եք»:
Նշենք, որ հայերին Թուրքիայից արտաքսելու հարցը շարունակաբար արծարծվում է թուրքական հասարակությունում և ժամանակին` 2010 թ., երկրի այն ժամանակվա վարչապետ Էրդողանն էր սպառնացել երկրի քաղաքացի չհամարվող հայերին արտաքսել: