Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 630 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 424 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 863 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 090 հազար 542 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 116 հազար 063 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:
Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 805 հազար 649-ի, մահերինը՝ 41 հազար 058-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 511 հազար 423 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 6 հազար 715-ը: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 298 հազար 482-ի, մահերինը՝ 8 հազար 512-ի:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 291 հազար 409 է: Մահացածների թիվը կազմում է 41 հազար 279: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 787 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136:
Հաջորդող երկիրը Իտալիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 236 հազար 142, մահերինը՝ 34 հազար 167: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է 214 հազար 788 ընդհանուր, 6 հազար 109 մահվան դեպքով: Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը հասնում է 187 հազարի, մահերի թիվը կազմում է 8 հազար 852:
Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 182 հազար 525 է: Վարակի հետևանքով այստեղ մահերի ընդհանուր թիվը կազմում է 8 հազար 659 մարդ: Դեպքերի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 174 հազար 023 է, մահերինը՝ 4 հազար 763:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 7-ով՝ դառնալով 83 հազար 064, որից ապաքինվել է 78 հազար 365-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 843-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 119 հազար 942 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 76 հազար 588, մահերինը՝ 70: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 40 հազար 986 է, մահացածներինը՝ 286: Եգիպտոսում առկա է 39 հազար 726 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1377 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 34 հազար 952-ի, մահացածներինը՝ 285-ի: Իրաքում գրանցվել 16 հազար 675 վարակվածության, 457՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1422 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 31: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 164-ի: Մահացել է 6 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: