կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-15 14:32
Տարածաշրջան

Թուրքիան աշխարհում 4-րդն է ճարպակալած բնակչության թվով

Թուրքիան աշխարհում 4-րդն է ճարպակալած բնակչության թվով

Ըստ ճարպակալված բնակչության ցուցանիշի՝ Թուրքիան 4-րդ երկիրն է աշխարհում:  Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել մամուլի վերլուծությամբ զբաղվող «Ajans Pres» գործակալության անցկացրած հետազոտությունից. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Վերլուծելով Առողջապահության համաշխարհային կազմակեպության տվյալները՝ «Ajans Pres»-ը պարզել է, որ Թուրքիայի բնակչության մեկ երրորդը տառապում է ճարպակալմամբ։ Եվս մեկ երրորդ մասն ունի ընդգծված ավելորդ քաշի խնդիր, իսկ մյուս մեկ երրորդը ունի նորմալ քաշ։ Ընդ որում` ճարպակալումն առավել շատ տարածված է կանանց շրջանում։ Թուրքիայում վերջին տարիներին շատացել են նաև մամուլում այդ թեմային անդրադարձող լուրերը։ Այսպես` 2015թ. մամուլում  ճարպակալման վերաբերյալ 23 726  լուր  է հրապարակվել,  2016թ. լուրերի թիվը հասել է 24 608-ի, իսկ 2017թ.՝ 30 925-ի։  Մասնագետների կարծիքով՝ ճարպակալման հիմնական պատճառներից են անկանոն սննդակարգերը, նստակյաց, քիչ շարժուն կենսակերպը։

1975թ. համեմատ` ճարպակալմամբ տառապող մարդկանց թիվը եռակի ավելացել է։ Եթե այդ աճն այսուհետ ևս նույն տեմպով շարունակվի, ապա 2025թ. ողջ աշխարհում յուրաքանչյուր 5 մարդկանցից 1-ը կտառապի այս հիվանդությամբ։