|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Աշխարհի տարբեր ծագերից ստացված` ավելի քան 10 հազար փորձանմուշ ուսումնասիրելով` գիտնականները հայտնաբերել են դրա մի քանի տարատեսակներ: Համապատասխան հետազոտության արդյունքները, ըստ yerkir.am-ի, հրապարակված են bioRxiv գիտական էլեկտորնային գրադարանում:
Նոր ալգորիթմի շնորհիվ մասնագետներն ուսումնասիրել են SARS-CoV-2-ի 10,4 հազար շտամ և հայտնաբերել այդ վիրուսի 6 կլոնային խմբեր, որոնք տարածված են աշխարհում:
Ըստ գիտնականների կորոնավիրուսի հարուցիչը մուտացիայի է ենթարկվում նույն արագությամբ, ինչ գրիպինը: Սակայն նրանք դեռևս չեն կարող ասել, թե ինչպես են այդ փոփոխություններն ազդում վիրուսի վարակիչ լինելու և այլ հատկանիշների վրա:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսն է, որը տարածվել է ամբողջ աշխարհում, և համավարակ է հայտարարվել: