Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Գերմանիայի էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի գիտնականները Հայաստանում հայտնաբերել են աշխարհում գիտությանը մինչ օրս անհայտ միջատի տեսակ: Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC):
«Դաշտային աշխատանքների արդյունքում գիտնականները հայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անհայտ է եղել գիտությանը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մակարդակով: Սկզբնապես նմուշի պահպանման վիճակը ցույց է տվել, որ այն հիմնականում համապատասխանում է D. kondarella-ի և D. gaalhaszlerae-ի արտաքին տեսքին, սակայն օրգանների հետագա դիֆերենցիալ ախտորոշումը, ինչպես նաև՝ ԴՆԹ-ի շտրիխ կոդավորումը ցույց է տվել, որ տեսակը գիտությանը դեռևս անհայտ նմուշ է:
Գիտնականներ Հ. Ռովեկի և Ն. Սավենկովի կողմից Արարատի մարզի Ուրցաձորի շրջանից հավաքվել է միջատի մեկ էգ առանձնյակ:
Միջատն անվանակոչվել է Ուրցաձոր գյուղի պատվին՝ ստանալով Depressaria urtsadzorensis անունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Արժեքավոր գտածոյի վերաբերյալ հրապարակվել է նաև գիտական հոդված, որում հեղինակները մանրամասնորեն նկարագրել են իրենց փորձն ու կատարած աշխատանքը: