Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-07-07 15:30
Հասարակություն

Քաղաքացիներից այլեւս 20 տեսակ տեղեկանք չեն պահանջի

Քաղաքացիներից այլեւս 20 տեսակ տեղեկանք չեն պահանջի

Կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկով վերացվել է պոլիկլինիկաներից քաղաքացիներին տրվող շուրջ 20 տեսակ տեղեկանքների հավաքագրումը: Սակայն, չնայած կառավարության որոշմանը, իներցիայով դեռեւս շարունակվում է դրանց հավաքագրումը։

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տ. Սարգսյանը նշեց, որ այդ տեղեկանքների անհրաժեշտությունը չկա, եւ միջազգային փորձը եւս ցույց է տալիս, որ նմանատիպ ծառայություններն ամբողջ աշխարհում տրամադրվում են առանց այդ տեղեկանքների:

«Մեր մոնիտորինգը ցույց էր տալիս, որ իրականում այդ տեղեկանքները տրամադրելիս որևիցե ծառայություն չէր մատուցվում, այլ ուղղակի առկա էին կոռուպցիոն երևույթներ։ Անհրաժեշտ է, որ մարզպետները, ինչպես նաև Երևանի քաղաքապետը միջոցառումներ ձեռնարկեն իրենց ենթակայության տակ գտնվող հաստատություններում վերոհիշյալ տեղեկանքների պահանջը բացառելու ուղղությամբ: Արդյունքում շուրջ 300 հազար քաղաքացիներ նման տեղեկանքներ ստանալու անհրաժեշտությունից կազատվեն»,- ասաց վարչապետը: