Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շվեդական դատախազությունն անվանել է մարդասպանի անունը, որը 1986թ.-ին գնդակահարել է երկրի վարչապետ Ուոլֆ Պալմեին. այս մասին գրում է BBC-ն։
ԶԼՄ-ի հաղորդմամբ՝ կասկածյալը Սթիգ Էնգսթրոմն է, որը ինքնասպան է եղել 2000թ.-ին: Դատախազությունն այն կարծիքին է, որ նա սպանել է վարչապետին նրա ձախակողմյան համոզմունքների պատճառով:
Քանի որ հնարավոր չէ կասկածյալին մեղադրանք ներկայացնել, գործը կարճվել է:
Հիշեցնենք՝ 1986թ.-ին Ուոլֆ Պալմեն սպանվել է կինոթատրոնից տուն գնալու ճանապարհին: Սպանությունը տեղի է ունեցել ամենամարդաշատ փողոցներից մեկում, և տասնյակ մարդիկ հանցագործության ականատես են դարձել:
Սթիգ Էնգսթրոմն աշխատել է Skandia ապահովագրական ընկերությունում, և այդ երեկո գտնվել է սպանության վայրի մոտ գտնվող գրասենյակում:
Սկզբնական շրջանում նա որպես վկա է ներգրավվել և նույնիսկ հայտարարություն է տարածել այն մասին, թե փորձել է առաջին օգնություն ցուցաբերել վարչապետին: Այնուամենայնիվ, 2000-ին նա ինքնասպան է եղել:
Նշվում է՝ սոցիալ-դեմոկրատ Ուլոֆ Պալմեն Շվեդիայի վարչապետի պաշտոնում է եղել 1969-1976 թվականներին, այնուհետև՝ 1982-1986 թվականներին։ Պահպանողականները չէին սիրում նրան հակագաղութատիրական հայացքների և Միացյալ Նահանգներին քննադատելու համար։ Որոշ շվեդներ նույնիսկ հավատում էին, որ նա ՊԵԿ գործակալ է։