|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` 11.12.2016թ. ՌԴ Կազան քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել, իսկ ս/թ. մարտի 24-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Սոկրատ Մանուկյանը, որը 2002թ. հուլիսի 20-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը) հանցագործություն կատարելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ս. Մանուկյանը հանձնվել է Վաղարշապատի բաժնի ծառայողներին: