|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունվարի 9-ին Շվեդիայի եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ուփսալայի նորընտիր արքեպիսկոպոս, դոկտոր Անտյե Յակելենն ընդունել է Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ուփսալայի արքեպիսկոպոսի խորհրդական, Հայոց ցեղասպանության մասին մենագրության հեղինակ Գորան Գյուները, ինչպես նաև Շվեդիայում հայ առաքելական և կաթողիկե համայնքների հոգևոր հովիվները։
Դեսպան Ապիտոնյանը շնորհավորել է արքեպիսկոպոս Յակելենին այդ պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կշարունակեն ամրապնդվել հոգևոր և մշակութային կապերը Հայաստանի և Շվեդիայի միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեդիայի եկեղեցու հետ Հայաստանի և Մայր Աթոռի կապերի ամրապնդման, ինչպես նաև միջեկեղեցական և Շվեդիայում հայ համայնքի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր։