|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Օրեր առաջ Վրաստանի ՆԳՆ հատուկ օպերատիվ վարչության եւ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն դեպարտամենտի աշխատակիցներին հաջողվել է բացահայտել Մինասյանների ընտանիքի 3 անդամի` 17 տարվա վաղեմության սպանությունը եւ ձերբակալել 3 հանցագործի, եւս 3-ը հետախուզման մեջ են:
Վրաստանի ՆԳՆ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ նշված է, որ գործում ներառված է ազգությամբ վրացի 7 հանցագործ, որոնցից մեկն արդեն մահացել է:
Երկար տարիներ իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ հանցագործները 1994-ի հունվարի 18-ին առեւանգել են Վազգեն Մինասյանին, ապա 15 հազար դոլար փրկագինը ստանալուց հետո ազատ արձակել` պայմանով, որ ամբողջական փրկագինը` 150 հազար դոլար, կվճարեն մի քանի օրից: Սակայն փորձելով կոծկել առեւանգման փաստ` հանցագործները որոշել են սպանել Մինասյանների ընտանիքի անդամներին: