Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի ժողովրդի միասնությունը թույլ չի տվել Միացյալ Նահանգներին խեղդել երկրի տնտեսությունը. այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
«Մարդկանց համագործակցությունը, ինչպես նաև հասարակության մեջ առաջացած միասնությունն ու համերաշխությունը թույլ չեն տվել, որ ամերիկացիները ծունկը դնեն իրանական ազգի կոկորդի վրա», - ասել է Ռոհանին:
Իրանի նախագահը հավելել է, որ ամերիկացիները խիստ պատժամիջոցներ են կիրառել Իրանի կառավարության և ժողովրդի դեմ «ծունկը կոկորդին» քաղաքականության շրջանակներում՝ երկրի ժողովրդին սննդի և ջրի, դեղորայքի և էլեկտրաէներգիայի հիմնական անհրաժեշտություններից զրկելու նպատակով:
Ըստ Ռոուհանիի, Իրանի կառավարությունն այժմ ոչ միայն հաղթահարել է խնդիրները «մարդկանց կյանքի հիմնական անհրաժեշտությունները բավարարելու հարցում, ներառյալ սննդի, դեղորայքի և հիմնական ծառայությունների», «այլ նաև, չնայած խիստ պատժամիջոցներին, կարողացել է փոխհատուցել տնտեսական անկումը», իսկ որոշ ոլորտներում այն հասել է աճի և բարգավաճման»:
Նշենք, որ «ծունկը կոկորդին» ասելով, Ռոհանին նկատի ունի ԱՄՆ-ի Միննեապոլիս քաղաքում մայիսին ոստիկանների կողմից սևամորթ Ջորջ Փլոյդի սպանությունը, որից հետո ամբողջ աշխարհում բողոքի ցույցեր էին սկսվել։