Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր՝ նոյեմբերի 25-ին, գոհունակություն է հայտնել նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պարտության կապակցությամբ։
«Փառք Ալլահին, որ ամերիկացիներն ու ամբողջ աշխարհը ազատվեցին Թրամփից: Տնտեսական պատերազմում Իրանի հաղթանակի և թշնամու վերջնական պարտության դրսևորումներից մեկը թրամփիզմի դարաշրջանի ավարտն է»,- չորեքշաբթի առավոտյան կառավարության նիստում ասել է կառավարության ղեկավարը. հաղորդում է Tehran Times-ը:
«Նա (Թրամփը) նույնիսկ թույլ չի տվել, որ Իրանը 5 միլիարդ դոլարի միջազգային օգնություն ստանա կորոնավիրուսի դեմ պայքարի համար: «Շնորհակալ եմ Իրանի ժողովրդին տնտեսական պատերազմին երեք տարի դիմադրելու համար: Իրանում մենք ունեցանք երկու սուրբ պատերազմ՝ մեկը՝ Իրաքի դեմ, մյուսը՝ ընդդեմ թրամփիզմի»,- հավելել է Ռուհանին:
Ըստ նրա՝ եթե ընտրված նախագահ Ջո Բայդենը չեղյալ համարի Դոնալդ Թրամփի հակաիրանական որոշումները, Իրանը և 2015-ի միջուկային գործարքի մյուս կողմերը «կարող են վերադառնալ մինչև 2017 թվականի հունվարի 20-ի հանգամանքներին», երբ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ նախագահ: