Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը պատրաստ է առանց նյութական ակնկալիքի եւ նվաստացման պաշտպանել Սաուդյան Արաբիայի ժողովրդի շահերը: Այս մասին նոյեմբերի 24-ին «Իսլամական միասնության» 32-րդ միջազգային համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
«Մենք պատրաստ ենք, օգտագործելով մեր ողջ կարողականությունը, պաշտպանել Սաուդյան Արաբիայի ժողովորդի շահերն ահաբեկչությունից, տարածաշրջանային թշնամիներից ու գերտերություններից, այնպես, ինչպես դա արել ենք Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում եւ Եմենում: Դրա համար մենք չենք պահանջելու 450 մլրդ. դոլար եւ չենք նվաստացնելու ձեզ: Դուք մեր եղբայրներն եք»,- ասել է Ռոհանին:
Անդրադառնալով անվտանգութեան ոլորտում Սաուդյան Արաբիայի համագործակցությանն ԱՄՆ-ի հետ՝ նա նշել է. «Դուք 450 մլրդ դոլար նվիրեցիք նրանց, եւս 110 մլրդ. դոլարի սպառազինություն գնեցիք որպեսզի ձեր անվտանգությունը երաշխավորվի: Փոխարենն ի՞նչ ասացին նրանք ձեզ. կկթենք կթու այս կովի կաթը: Եթե մենք չլինենք նրանք երկու շաբաթ էլ չեն կարող ապահովել սեփական անվտանգությունը: Սա էր նրանց պատասխանը: Գոնե հարգալից վերաբերմունք պահանջեք նրանցից: Ձեր ինչի՞ն է պետք ԱՄՆ-ը, որին նվիրում եք ձեր բոլոր շահերը»:
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, Թեհրանում մեկնարկել է «Իսլամական միասնության» 32-րդ միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում են 100 երկրից ավելի քան 350 պատվիրակներ: