Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները, բռնություն գործադրելով եւ մարմնական վնասվածքներ հասցնելով, բերման են ենթարկել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Արթուր Բ.–ին: Ըստ Yerkir.am-ի, այս մասին NEWS.am-ին ահազանգել է ուսանողի մայրը` տիկին Հրանուշը:
«Իմ տղան էդ ծեծկռտուքի հետ բոլորովին կապ չունի: Երեկ Կայարանից մարդ է ճանապարհել ու Ռոսիայում իջել է ու էդտեղ 6-7 հոգի տղաներ են կանգնած եղել, որոնք մոտեցել են, ուղղակի բարեւել են նրան: Էդտեղ շրջափակում է սկսվել ու 6–րդ վարչության աշխատակիցները, որ քաղաքացիական հագուստով են եղել, իրենք չեն իմացել, սկսել են դիմադրել ու այդ ժամանակ էլ չեն ներկայացել: Իրեն էլ հրել են, գցել են գետին ու մենք ուզում ենք իրավական պետությո՞ւն այսպես կառուցենք»,- ասաց տիկին Հրանուշը:
Նա նշեց, որ 3 ժամ շարունակ 6-րդ վարչությունում իր որդուն չեն թողել հեռախոսազանգերին պատասխանել, եւ իրենք չեն իմացել, թե որտեղ եւ ինչ վիճակում է իրենց որդին:
Տիկին Հրանուշը պատմեց, որ իր որդուն բերման ենթարկելուց այնպես են ծեծի ենթարկել, որ նա հիմա վնասվածքներով տանը պառկած է:
«Ու հետո պարզաբանում են` շփոթմունք է եղել, բա էդ շփոթմունքի պատասխանը ո՞վ է տալու: Էնպես են հրել, որ ջինսե տաբատը ճղվել է, ծունկը վնասվել է, ոտքի թաթը ուռած է, չգիտեմ հոդախախտ է, թե ինչ է: Սպասում ենք, որ երկուշաբթի օրը բժշկի տանենք ու իմանանք ինչ՝ վիճակում է մեր որդին ու Մարդու իրավունքների պաշտպանին կդիմենք»,- պատմեց տիկին Հրանուշը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ըստ Shamshyan,com–ի մի խումբ ուսանողներ ծեծի են ենթարկել 23-ամյա ոստիկանի: