Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ֆինլանդիայի մայրաքաղաքի շրջանային դատարանում սկսվել է Հելսինկիի նարկոոստիկանության նախկին ղեկավար Յարի Աարնիոյի գործի քննությունը: Նրան մեղադրում են սպանության աջակցելու մեջ. ըստ yerkir.am-ի` հայտնում է ֆիննական Yle պարբերականը:
Մեղադրականում նշվում է, որ Աարնիոն իմացել է պատվիրված սպանության նախապատրաստության մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել այն կանխելու համար: Խոսքը 2003 թվակաին Հելսինկիում Շվեդիայի` ազգությամբ թուրք քաղաքացի Վոլքան Յունսալի սպանության մասին է:
Ոստիկանության վարկածով` հանցագործները միմյանց հետ հարաբերություններ էին պարզել. Յունսալն իր ընկերոջից գողացել էր 2002-ին Ստոկհոլմի օդանավակայանում թալանված փողերի մի մասը: Ավելի ուշ նա մատնել էր հանցակիցներին ու հայտնվել վկաների պաշտպանության ծրագրում, սակայն հետո հրաժարվել էր պաշտպանությունից:
Մեղադրյալների աթոռին է նաև հանցավոր խմբի նախկին պարագլուխ Կեյո Վիլհունենը: Ըստ մեղադրանքի` նա սպանությունը կատարողներից է:
Ինչպես Աարնիոն, այնպես էլ Վիլհունենը չեն ընդունում իրենց մեղքը: Աարնիոյի խոսքով` իրեն ինչ-որ լուրեր հասել էին, որոնք, սակայն, հնարավոր չէր եղել հաստատել, ինքն էլ ոչ մի բան չի իմացել սպանության կազմակերպման մասին: Վիլհունենը հայտարարում է, որ իրեն դավել են, դա վրեժ է այն մարդկանց կողմից, որոնք արդեն բանտում են այդ հանցագործության համար:
Այդ գործով ցմահ բանտարկված է չորս մարդ: Գործը վերաբացվել է, քանի որ նրանցից երկուսը նոր մանրամասներ են պատմել հանցագործության մասին:
Ներկայումս Աարնիոն բանտարկված է: 2016-ի դեկտեմբերին դատարանը նրան դատապարտել է 13 տարվա ազատազրկման թմրանյութերի հետ կապված վեց ծանր հանցագործությունների, նաև օրենքի այլ` 16 խախտման համար: Հիմա դատախազը պահանջում է նրան ցմահ դատապարտել սպանությանը հանցակից լինելու համար: