|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր երբեւէ հզոր գեներալ Խոսե Էֆրաին Մոնտը, որը ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ Գվատեմալայում եւ 36 տարի շարունակ երկիրը ներքաշեց ներքին պատերազմի մեջ, կանգնել է դատարանի առաջ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
86-ամյա պաշտոնաթող գեներալը մեկ տարի անցկացրել է տնային կալանքի տակ: Նրա փաստաբանները մեծ աշխատանք են իրականացրել նրան դատից ազատելու համար, սակայն` ապարդյուն:
Դատարանի առջեւ կանգնելու է ոչ թե «կարմիր ժանտախտից» երկիր փրկած մարտիկը, այլ հանցագործ: Լսվելու են ցուցմունքներ, որոնք ապացուցում են Մոնտի մասնակցությունը խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններին: