կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 13:31
Հասարակություն

ԼԳԲՏ ընտանիքների երեխաների ապագան երջանկություն չի խոստանում

ԼԳԲՏ ընտանիքների երեխաների ապագան երջանկություն չի խոստանում

ԱՄՆ Տեխասի համալսարանի Օսթինի մասնաճյուղի աշխատակից` սոցիոլոգ Մարկ Ռեգներուսը հետազոտություն է իրականացրել, որից եզրահանգել է` ցանկալի չէ, որ միասեռականների ընտանիքներում երեխաներ դաստիարակվեն: Նրանք մեծանում են որպես ինքնասպանության հակում ունեցող նյարդային մարդիկ, դժվար են հարմարվում հասարակությանը. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է Pravda.ru-ն:

«Ծիածանային» ընտանիքների երեխաների` հասարակությանը հարմարվելու խնդիրներին հարյուրավոր ուսումնասիրություններ են նվիրված ամբողջ աշխարհում, սակայն գիտնականները դեռևս չեն կարողանում միանշանակ գնահատակ տալ այդ երևույթին: Բազմաթիվ հետազոտություններ կողմնորոշված են արևմտյան քարոզչության ուղղությամբ, որն ակտիվորեն պարտադրում է ոչ ավանդական հարաբերությունները, սակայն կան նաև անկողմնակալ հետազոտություններ:

2012-ին սոցիոլոգիայի պրոֆեսոր Մարկ Ռեգներուսը հրապարակել է «Ինչով են տարբերվում միասեռ հարաբերություններ ունեցող ծնողների հասուն երեխաները» աշխատությունը: Գիտնականը 2 տարի շարունակ հարցում է անցկացրել 18-39 տարեկան 3 հազար ամերիկացիների շրջանում, որոնք մեծացել են ոչ ավանդական ընտանիքներում: Նրա եզրակացությունն է` այդ երեխաների հոգեկան առողջությունը չափազանց տուժում է: Մեծանալով` նրանք ընդունակ չեն լինում ապահովել իրենց, գտնել իրենց տեղը սոցիումում: Շատերի մոտ ի հայտ են գալիս ինքնանույնականացման հետ կապված խնդիրներ: Նրանք գտնվում են միասեռական ծնողների ազդեցության տակ, ինչն էլ իր հետևանքն է ունենում նրանց սեռական կողմնորոշման վրա:

Լեսբուհիների երեխաների 12 տոկոսը և գեյերի երեխաների 24 տոկոսը ինքնասպանություն գործելու հակում ունեն: Սովորական ընտանիքներում էլ դա հնարավոր է, սակայն  այդ թիվը 5 տոկոսից պակաս է:

Լեսբուհիների երեխաների 28 տոկոսը և գեյերի երեխաների 20 տոկոսը գործազուրկ են, ապրում են պետական նպաստներով:

Սակայն դա չէ ամենասարսափելին: Լեսբուհիների ընտանիքներում ապրող երեխաների  23 տոկոսը ծնողների կողմից ենթարկվում է սեռական բռնության, գեյերի ընտանիքներում` 10 տոկոսը: Ավանդական ընտանիքներում այդ թիվը 2 տոկոս է:

Ոչ ավանդական ընտանիքներում դաստիարակվածները հիմնականում ոչ կանոնավոր սեռական կյանք են վարում, ավելի հաճախ են դավաճանում ամուսիններին, քան ավանդական ընտանիքներում մեծացածները:

Բացի դրանից`միասեռական ծնողների երեխաների 19 տոկոսը դիմում է հոգեբաններին` օգնության խնդրանքով, քանի որ ի վիճակ չեն լինում հաղթահարել ընկճախտը, անվստահությունը սեփական անձի հանդեպ և այլ խնդիրներ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ծնողների օրինակն ազդում է երեխաների սեռական կողմնորոշման վրա: Լեսբուհիների երեխաների 61 տոկոսը և գեյերի ընտանիքների  71 տոկոսն է միայն համոզված, որ նորմալ կողմնորոշում ունի: Ավանդական ընտանիքներում մեծացածները, սովորաբար, չեն մտածում իրենց գենդերի մասին, և 90 տոկոսը համոզված է, որ հետերոսեքսուալ կողմնորոշում ունի:

Ամերիկացի սոցիոլոգի հետազոտությունը քննադատության էր արժանացել Արևմուտքում, որտեղ ընդունված է պաշտպանել ԼԳԲՏ համայնքի շահերը: Նույնիսկ հատուկ հանձնաժողով էր ստեղծվել, որը լրացուցիչ ստուգման էր ենթարկել Ռեգներուսի աշխատանքը, սակայն ստիպված էր եղել ընդունել, որ հետազոտությունն իրականացվել է ակադեմիական չափորոշիչներով և համապատասխանում է իրականությանը:

Pravda.ru-ն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում այդ հետազոտությանը, քանի որ ՌԴ-ում շուտով քվեարկության են դրվելու Սահմանադրության փոփոխությունները: Փաստաթղթում առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել ընտանիք հասկացությունը որպես տղամարդու և կնոջ միություն: