կարևոր
2815 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-12 17:06
Քաղաքական

Կառավարությունը չի մտնում տներ՝ երջանկություն ապահովելու, այլ պայմաններ է ստեղծում․ Թադևոս Ավետիսյան

Անսահման պոպուլիզմով եկաք իշխանության, խոստացաք բոլորին ամեն ինչ։ Օրինակ՝ սոցիալական քաղաքականության փոխարեն ասում էիք՝ երջանկություն եք բերելու։ Քանի՞ ընտանիքի եք բերել երջանկություն, քանիսի՞ն դժբախտություն։ Այս մասին Փաշինյանին հարց ուղղեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ 

Նա ընդգծեց՝ ժողովրդավարության փոխարեն ունենք անկանոն ոստիկանապետություն։ Հիշեցնելով ժողովրդագրության մասին Փաշինյանի խոստումների մասին՝ Ավետիսյանը հավելեց, որ ունեցել ենք մահեր ու արտագաղթ։ 

Ավետիսյանը նաև Փաշինյանից փոձեց ճշտել՝ մտածե՞լ է այն մասին, թե ինչ կլիներ մեր ժողովրդի ու երկրի հետ, եթե ինքը չլիներ։ Փաշինյանը պատասխանեց, որ այո, մտածել է, այդ դեպքում Հայաստանը կդառնար «գուբերնիա», իսկ Արցախի հետ տեղի ունեցածի համար սկսեց մեղադրել բոլորին։ Երբ հարց առաջացավ ընդդիմադիր պատգամավորների մոտ, թե դեպի ո՞ւր է նման քայլերով Կառավարությունը, Փաշինյանը պատասխանեց․  «Դուրս կգանք, մենք կորոշենք։ Բա ձեր կարծիքով՝ հաջորդ քայլը ո՞րն է, կարո՞ղ է հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա։ Ասեմ՝ ուր ենք գնում, նույնիսկ համարյա հասել ենք տեղ։ Գնում ենք դեպի իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն՝ ինքիշխան, անվտանգ, խաղաղ, սահմանազատված սահմաններով պետություն» ,-ասաց Փաշինյանը։