|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օրերս ոստիկանական ուժի կիրառման հետևանքով Մինեապոլսում մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակին նվիրված նյույորքյան բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ներկաները պահանջել են, որ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հեռանա. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ նա ցանկացել է ելույթ ունենալ հավաքվածների առջև։
Նշվում է՝ միջոցառման կազմակերպիչը դիմել է հավաքվածներին՝ քաղաքապետին հարգանքով ընդունելու խնդրանքով, սակայն, երբ նա դադարել է խոսել, և Բլազինո սկսել է մոտենալ բարձրախոսին, բազմությունը պահանջել է, որ նա հեռանա բեմից։
Ցուցարարները լսել են քաղաքապետի կնոջը՝ աֆրոամերիկուհի Չիրլեյն Մակքրեյին։ Նա բազմությանը հանդարտվելու կոչ է արել։ Դրանից հետո Բիլ դե Բլազիոն կարողացել է ելույթ ունենալ։ Մասնավորապես, նա մասշտաբային փոփոխություններ է խոստացել նյույորքյան ոստիկանությունում։