կարևոր
4453 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-05 18:11
Քաղաքական

Չի կարող ստորագրվել որևէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը․ հանրահավաքի մասնակիցները այրեցին «Խաղաղության պայմանագիրը»

Չի կարող ստորագրվել որևէ  փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը․ հանրահավաքի մասնակիցները այրեցին «Խաղաղության պայմանագիրը»

Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ներկաները քայլերթով գնացին Կառավարության շենքի դիմաց, որտեղ այրեցին «Խաղաղության պայմանագիրը»։

«Մեր ձեռքերում կա այդ փաստաթուղթը, որը խորհրդանշում է «խաղաղության պայմանագիր», բայց իրականում՝ նոր կապիտուլյացիա։ Այս խաղաղության անվան տակ կապիտուլյացիան մենք այսօր կառավարության շենքի դիմաց կայրենք՝ ամբողջ աշխարհին ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը չի ընդունելու որևէ կապիտուլյացիա։ Չի կարող ստորագրվել որևէ  փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Հիմա մեր ձեռքում գտնվող այս կապիտուլյացիայի թուղթը պատռելով՝ մենք ևս մեկ անգամ ասում ենք, որ չենք ընդունելու, չենք հանդուրժելու և նման թղթի կտորները հայ ժողովրդի կողմից լինելու են անընդունելի»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Ներկաները վանկարկեցին Միություն, Պայքար, Հաղթանակ։