| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում հայտնի երգչուհի Սերթափ Էրեները համերգի ժամանակ բեմից բվռնդել է Չաթալջայի քաղաքապետ Ջեմ Քարային:
Ըստ Demokrathaber-ի՝ համերգի ընթացքում Էրեները հեռվում ոտքի կանգնած հանդիսատեսներին հրավիրել է դիմացի շարքեր, որը նախատեսված է եղել պետական գործիչների համար: Քաղաքապետը, սակայն, միջամտել է՝ չթույլատրելով հանդիսատեսին գալ առաջ:
Երգչուհու և քաղաքապետի միջև բանավեճից հետո Էրեները բեմից վռնդել է նրան, ապա՝ շարունակել համերգը:
«Ես 25 տարի է՝ այս գործն եմ անում: Իմ հանդիսատեսը չի կարող հեռվից համերգին հետևել, այն էլ՝ ոտքի կանգնած»,-դժգոհել է Սերթափ Էրեները, ում պահվածքը ոգեկոչվել է հանդիսատեսի կողմից:
Դեպքից հետո պետական մի շարք գործիչներ քննադատել են Էրեներին՝ քաղաքապետի նկատմամբ նման պահվածի համար:
Հիշեցնենք, որ 2003 թվականին Թուրքիային «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրել էր Սերթափ Էրեները: Էրեները « Everyway That I Can» երգով հաղթով էր ճանաչվել: