Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցները երթ սկսեցին 4 ուղղություններով:
Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ 4 ուղղություններով է երթը տեղի ունենալու, նա նաեւ ոստիկանությանը զգուշացրեց, որ որեւէ բռնություն չկիրառեն:
Թեւանյանը երթի մասնակիցներին կոչ արեց երթի ժամանակ ուղիղ եթերները միացնել:
Ցուցարարների մի մասը շարժվեց Ամիրյան փողոցով, 2-րդ խումբը Մաշտոց- Սարյան ուղղությամբ, 3-րդ ուղղությունը Վազգեն Սարգսյան փողոցով դեպի քաղաքապետարան, իսկ 4-րդ ուղղությունըԽանջյանով դեպի վերեւ եւ Սասունցի Դավիթ փողոցով դեպի ներքեւ:
Նշենք, որ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, փակվել են բազմաթիվ փողոցներ, իսկ այս պահին բողոքի ակցիա է ընթանում Հանրապետության հրապարակում:
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։