Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միկրոձեռնարկատերերին աջակցող ծրագրի 6161 պոտենցիալ շահառուներից աջակցություն է ստացել 5390-ը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ամփոփելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող ծրագրերի ընթացքը։
Սա հակաճգնաժամային 10-րդ միջոցառումն է, որն ավարտվել մայիսի 20-ին, և որի շահառու են այն սուբյեկտները, որոնք ապրիլի 1-ի դրությամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ են եւ 2019-ին եղել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կամ օգտվել ինքնազբաղված անձանց օրենքով սահմանված արտոնությունից:
«Աջակցության գումարը կազմել է 294,4 մլն դրամ: Շահառուների մասնակցությունը եղել է բավականին բարձր»,-ասաց նա:
Արթուր Մանուկյանը վստահեցրեց, որ բոլոր հնարավոր շահառուներին ծանուցվել է, և միջոցառման ավարտից առաջ էլ լրատվամիջոցների միջոցով մի քանի անգամ տեղեկացվել, իսկ վերջում արդեն փորձել են զանգերով տեղեկացնել:
ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ շահառուների ցանկում չեն ներառվել այն սուբյեկտները, որոնք 8-րդ միջոցառումով արդեն շահառու են եղել եւ օգտվել աջակցությունից, այլ ոլորտային սահմանափակում չի եղել:
Հակաճգնաժամային 5-րդ միջոցառումն ավարտվել է մայիսի 10-ին։ Այս ծրագրի 14 964 շահառուներից դիմումներ են ներկայացրել 13 956-ը:
Արթուր Մանուկյանը հիշեցրեց, որ այս միջոցառման շահառուներ են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ունեցել են 2-50 աշխատակից և այս տարվա առաջին երեք ամիսներին ոչ մի աշխատակցի աշխատանքից չեն ազատել եւ չեն նվազեցրել աշխատավարձի ֆոնդը:
Նրանք ստացել են աջակցություն յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի աշխատավարձի չափով:
«Աջակցության ընդհանուր գումարը կազմել է 2,2 մլրդ դրամ: Բոլոր գումարները վճարված են: Այս սուբյեկտների աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 78 530 վարձու աշխատողներ: Սա ներառում է նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Նա խոսեց նաև 18-րդ միջոցառման մասին, որը 5-րդ միջոցառման շարունակությունն է: Այս դեպքում շահառու են հանդիսացել մինչեւ 100 աշխատող ունեցող տնտեսվարողները․ «18-րդ միջոցառման շահառուների թիվը եղել է 12 227 է, որից այս պահի դրությամբ դիմումներ ներկայացրել են 9 248-ը: Վճարվել է 1,7 մլրդ դրամի աջակցության գումար: Աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 52 155 վարձու աշխատող»:
Այս ծրագիրը դեռ չի ավարտվել, դիմումների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 10-ն է։
ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ բազմաթիվ տնտեսվարողներ կան, որոնք օգտվել են ոչ թե 5-րդ, թե 18-րդ միջոցառումից, այստեղ անօրինական ոչինչ չկա:
Մանրամասն՝ տեսանյութում․