Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԱԱ ԳԿՄԿ) տարբեր բաժինների մագիստրոսների:
ԱԺ նախագահի տեղակալը հյուրերին ներկայացրել է Ազգային ժողովի գործունեությունը և կառուցվածքը, իսկ այնուհետև խոսել կրթության բնագավառում առկա խնդիրների մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության որակի բարձրացմանը, մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ տարվող աշխատանքներին, բուհերի օպտիմալացման անհրաժեշտությանը, մասնագետների պահանջարկի ձևավորմանը և երկրի ընդհանուր զարգացման գործում օրենսդիր մարմնի ունեցած դերակատարությանը վերաբերող հարցեր:
Հարցուպատասխանի ձևաչափով Վահրամ Բալայանը պատասխանել է մագիստրոսների առաջադրած՝ կրթության որակի բարձրացման հնարավորությունների, բնագիտական առարկաների հանրայնացմանն ուղղված քայլերի, մասնագետների սոցիալական ապահովվածության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին հարցերին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետ Ազնիվ Շահազիզյանը, հանրային կապերի մասնագետ Միկիչ Փարսադանյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհրդի նախագահ Գարրի Ղազարյանը: