|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.
«Երեկ, ԱՄՆ փոխնախագահը իր էջում հայերի ցեղասպանության հուշահամալիր իր այցի գրառումը ջնջելուց հետո, Բաքվում կատարած այցի շրջանակներում պսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել այսպես կոչված հերոսների հուշահամալիրում:
Հիշեցնեմ, որ այս երկիրը իր անկախությունից ի վեր միայն հայերի դեմ է պատերազմել:
Այս գրառումը ոչ մի կերպ ԱՄՆ փոխնախագահին քննադատություն չէ, նա իր երկրի շահերն է առաջ տանում, ինչը իր գործն է:
Այս գրառումը սեփական կյանքի և ապագայի համար պատասխանատվություն ստանձնելուց խուսափող և հույսն օտարի վրա դրած հային ուղերձ է: Բավ է մանկամիտ լինել, հասունացեք և տեր կանգնեք ձեր ու ձեր երեխաների կյանքին և ձեր պետությանը»: