Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ Հայաստանում, ցավոք սրտի: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, հիմնական հարցը, որ ծագում է, հետեւյալն է՝ ինչու է այս ամենը մեզ հետ տեղի ունենում. «Ես ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ ամենամեծ պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է: Մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի վարակի թվերի նվազման, ընդհուպ մինչեւ զրոյացման:
Մեր իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, այս իրավիճակում աշխատում է մեր դեմ: Որովհետեւ ՀՀ-ում 2018-ից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի չի հասել: Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խախտումների արձանագրման որակի եւ կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք:
Ես մի օրինակ բերեմ, երբ առեւտրի վայրում կանոնների խախտում է արձանագրվում, եւ որում է կայացվում այդ վայրը փակել, եւ այն ենթադրաբար վարակի տարածման շատ լուրջ աղբյուր է, հաջորդ պահին գալիս են փաստարկներ, որ առեւտուր անողների մթերքը կփչանա, նրանք վնասներ կկրեն: Մենք այստեղ գործ ունենք վարչարարության կոշտության պակասի հետ:
Այս ամենը սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ եթե ենթադրենք վարունգի կամ լոլիկի որեւէ կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ երկրի վարչապետը որոշել է վարունգի, լոլիկի կամ կանաչիի առեւտրի մենաշնորհ հաստատել»,-ասաց Փաշինյանը: