Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում մամուլի ասուլիս է հրավիրել: Նախքան լրագրողների հարցերին անդրադառնալը` նա խոսեց վերջերս ակտիվորեն քննադատվող` իրենց կադրային քաղաքականության մասին: Վարչապետն ասաց, որ պետք է արձանագրել, որ նոր կառավարությունում գործում են 3 խումբ մարդիկ` նոր մարդիկ, հին մարդիկ և այն մարդիկ, ովքեր, լինելով հին ժամանակներում աշխատած, նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը:
«Այս նոր իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը: Այս շրջանում բոլոր երեք խմբերում լինելու են մարդիկ, ոեվքեր հարմարվելու են իրավիճակին, և մարդիկ, ովքեր չեն հարմարվելու: Սա անխուսափելի է: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, շարքային փոփոխություն չէ, դա գործելաոճի, աշխատաոճի, ազգային ամբիցիաների փոփոխություն է: Այս իրավիճակը չի կանխատեսվել կամ կանխատեսվել է շատ փոքր խումբ մարդկանց կողմից»,- նշեց վարչապետը:
Նա ասաց, որ նախագիծ են մշակում, որը կցանկանար արագ իրագործել, բայց դա հնարավոր չէ. այդ նախագիծը կադրային նոր բանկի ձևավորումն է, որը հնարավորություն կբացի և' Հայաստանի, և' Սփյուռքի լավագույն կադրերի համար: «Մենք այս պահին աշխատելու ենք ոչ միայն կադրային նոր բանկի ռեզերվի վրա, այլ աշխատելու ենք առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով իրենց վարած տնտեսական քաղաքականությանը` վարչապետն ասաց, որ գուցե ինչ-որ տեղ իրենց մեղավորությունն է, որ մանրամասնորեն չեն պարզաբանել խնդիրը, և նշեց, որ իրենց նպատակը տնտեսական քաղաքականությունը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է: