|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Խորհրդարանում լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից այսօր հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի հանրաքվեի վերաբերյալ:
Նա նախ ասաց, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքներից հետո ՀԱԿ-ն այլ ելք չունի, քան կեղծիքների և ընտրախախտումների մասին խոսելը, որովհետև չունի որևէ պատճառաբանություն: Բնականաբար, ինչ-որ ձև պետք է գտնեին, որպեսզի արդարացնեին իրենց այս ամիսների բարձրացրած խնդիրները, և բոյկոտի ձևն են ընտրել։
«Դեռ պետք է ուսումնասիրվի՝ այդ խախտումներն իրականում ովքեր են կատարել, գուցե դրանք պրովոկացիաներ են եղել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ շատ խիստ հանձնարարական կա՝ իրավապահ մարմինները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն արձանագրված խախտումները։
Հարցին՝ խախտումների վերանայումը կազդի՞ հանրաքվեի արդյունքների վրա, նաը բացասական պատասխան տվեց՝ նշելով. «Դրանք բացարձակապես չեն կարող ազդեցություն ունենալ, որովհետև, եթե ինքներդ ուսումնասիրեք և համոզվեք դրա մեջ, թե ինչ խախտումներ են արձանագրված․․․ Եվ դեռ պարզ չէ այդ խախտումների ծագումնաբանությունը»: