Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Արցախում իրավիճակը գնալով բարդանում է, արցախցիների մոտ աճում է հուսահատությունն ու անկումային տրամադրությունները, Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Հուսով եմ, որ մենք հասկանում ենք, գիտակցում ենք, որ կանգնած ենք դժվարին մարտահրավերների առջև ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճակատում։ Այո, ծանր վիճակում է հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս, հուսով եմ՝ գիտակցում ենք, որ Արցախի փրկության ու պետություն ունենալու համար անհրաժեշտ է կոնսոլիդացիա, հայ մնալու, ոչ թե գաղթական դառնալու կոնսոլիդացիա», - ընդգծել է արցախցի պատգամավորը։
Գալստյանի խոսքով՝ որպեսզի Արցախը վերջնականպես չհայաթափվի ու մնա հայկական, պարտավոր են փոխել պետական կառավարման առաջնահերթությունները։
Նա նշել է, թե աշխարհը պետք է տեսնի ու զգա, որ արցախցին չի պատրաստվում մարել ու պատրաստ է պայքարել՝ հանուն Արցախի հայկական ապագայի։