Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ադրբեջանում քննություններին դիմած դիմորդները կստորագրեն մի փաստաթուղթ, ըստ որի անցած 15 օրվա ընթացքում ոչ ոք իրենց ընտանիքի անդամների շրջանում չի հիվանդացել կորոնավիրուսով: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Պետական քննական կենտրոնի ղեկավար Մալեյքա Աբբասզադեն. հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Եթե ընտանիքն ունի վարակված անձ, ապա այդ դիմորդը հունիսին չի հանձնելու ընդունելության քննություն: Նման ուսանողներին թույլատրվելու է քննությունները հանձնել սեպտեմբերին: Սա նշանակում է, որ դիմորդն այս տարի կկարողանա վկայական ստանալ, բայց չի կարողանա ընդունելության քննությունը հանձնել համալսարան ընդունվելու համար, - մանրամասնել էր Աբբասզադեն:
Երեկ էլ Ադրբեջանում ցույցեր էին տեղի ունենում՝ բուհերում երկրորդ կիսամյակի համար վարձերը չվճարելու և քննությունները հետաձգելու համար։ Ուսանողները դեմ են վճարել այն կիսամյակի համար, որին նրանք չեն մասնակցել կորոնավիրուսի պատճառով։ Ցույցերի հետևանքով կան մի քանի ձերբակալվածներ։