|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Խտրականություն արցախահայերի նկատմամբ Երևանում։ Ներազգային ՌԱՍԻԶՄԸ պետք է արմատախիլ արվի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա ներկայացրել է մի իրավիճակ, երբ Հայաստանում ապրող արցախցիների նկատմամբ հերթական անգամ ռասիզմի դրսևորում է տեղի ունեցել։
«Տաքսու վարորդը երթևեկելու ընթացքում, երբ լսել է, որ ուղևորները սկսել են խոսել արցախի բարբառով, կանգնեցրել է մենքենան և կոպիստ ձևոևվ խոսելով ուղևորների հետ իջեցրել մեքենայից»,-նշել է Մելիքյանը։
Իրավապաշտպանը տեղեկացրել է, որ իրենք դիմելու են ոստիկանություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով։
Նա կոչ արեց նման երևույթների հանդիպելիս, թեկուզ եթե լինի տարբեր մարզերում ապրողների նկատմամբ, բարձրաձայնել և հետևողական լինել, քանի որ սա անընդունելի է։ Ըստ նրա՝ այս մոտեցումը տարածվում է նաև դավաճան իշխանության կողմից։