Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 29-ի ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում:
Տիգրան Ավինյանը ասել է. «Այսօր քննարկելու ենք բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՎԿԱԿ-ում, ինչպես նաև այն գործընթացները, որոնք նախաձեռնել է կառավարությունը: Մենք պետք է հստակ համակարգենք բոլոր գործողությունները և ընդհանուր մեկ միասնական նպատակի ծառայեցնենք: Իսկ այդ նպատակն արդյունավետ կանխարգելման ու մեկուսացման աշխատանքների իրականացումն է:
Ուզում եմ տեղեկացնել, որ վաղը Ազգային ժողովում քննարկվելու է մի օրենսդրական փաթեթ, որը մեզ թույլ է տալու օնլայն ռեժիմով և ավելի արդյունավետ ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն իսկ հաստատված է կորոնավիրուսի վարակը:
Այս քննարկման հիմնական նպատակն է լինելու մեր բոլորի ջանքերը և գործողությունները համակարգել և տանել մեկ ուղղությամբ: Շատ կարևոր է, որ մենք այսօր խոսենք նրանից թե ինչ գործընթացներ են տեղի ունենում և ինչպես են վարակի շղթաները բացահայտվում:
Մենք էլ կներկայացնենք թե ինչ գործիքակազմ է արդեն իսկ ստեղծվել և ինչպես դա կարող է օգտագործվել, որպեսզի բացահայտման գործընթացն ավելի արդյունավետ դառնա»,- ասել է նա:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառման միջոցով ինքնամեկուսացման ռեժիմի վերահսկման և կորոնավիրուսի վարակակիրների շփման շրջանակի բացահայտման հնարավորությունները: