կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-30 15:09
Իրավական

«Սա ակնհայտ խտրականություն է. Ռուստամ ջան, անկեղծորեն չէի ցանկանա քեզ տեսնել այս գործընթացում». Արփինե Հովհաննիսյան

«Սա ակնհայտ խտրականություն է. Ռուստամ ջան, անկեղծորեն չէի ցանկանա քեզ տեսնել այս գործընթացում». Արփինե Հովհաննիսյան

Սա ակնհայտ խտրականություն է՝ պայմանավորված քաղաքական հայացքներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը չի ընդգրկվել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում, իսկ Արդարդատության նախարարն էլ նշել է, որ դա քաղաքական որոշում է եղել:

Ըստ Yerkir.am՝ Արփինե Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է.

«Ինչպես հիշում էիք, ես դիմել էի որպես իրավաբան-գիտնական Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։ Ի սկզբանե նշել էի, որ հանձնաժողովում ընդգրկվելու հիմքը համագործակցելու մղումն էր՝ չնայած տարբեր ժամանակներում ու տարբեր առիթներով իշխանություններին ուղղված իմ քննադատություններին։

Այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, թե ինչ պատճառներով ես չեմ ընդգրկվել հանձնաժողովի մեջ՝ այն է՝ «դա եղել է քաղաքական որոշման արդյունք»։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Բադասյանին անկեղծ պատասխանի համար, որը լիովին արտահայտում է սահմանադրական հանձնաժողովի ձեւավորման հիմքում ընկած չափանիշները: Ավելին անգամ դժվար էր պատկերացնել։ Սա ակնհայտ խտրականություն է՝ պայմանավորված քաղաքական հայացքներով:

Հ.Գ. Ռուստամ ջան, անկեղծորեն չէի ցանկանա քեզ տեսնել այս գործընթացում։ Մի խեղաթյուրիր այն, ինչ ներկայացվել է։ Եթե հիշում ես սահմանադրական ոլորտի իմ փորձառությունը բաժանված էր երկու փուլի՝ բուն սահմանադրական բարեփոխումների գործընթաց եւ սահմանադրական բարեփոխումների իմպլեմենտացում։

Եթե նույնիսկ կարելի է ըմբռնումով մոտենալ առաջին շրջանի նկատմամբ ձեր ֆորմալիստական մոտեցմանը, ապա երկրորդ շրջանի նկատմամբ նման մոտեցումը չի կարող որեւէ կերպ ընդունելի լինել, քանի որ ես՝ որպես արդարադատության նախարար համակարգել եմ սահմանադրական բարեփոխումների իմպլեմենտացումը, ավելին՝ նույնիսկ միջազգային փաստաթղթերում է ամրագրված իմ գործունեությունը այդ ուղղությամբ (հղումները ես տրամադրել էի):

Հ.Գ. Ռուստամ ջան, (չեմ քծնում) քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները։ (իշխանության տարբեր ներկայացուցիչների պաշտպանող գրառումները՝ ի դեպ եթե անգամ դրանք այս պահին հեռացվեն):

Ձեզ պետք էր համակիրների խմբակ, դուք դա ստացաք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։

Շնորհակալ եմ քեզ՝ խոսքումդ իմ հանդեպ հնչած հարգանքի համար»: