Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վտանգավոր է այն մարդը, ով դադարել է հաշվի նստել հանրային կարծիքի հետ, ում համար սեփական անձի մասին հնչող գնահատականները (հատկապես՝ բացասական) որեւէ նշանակություն չունեն եւ նա դրանց վերաբերվում է ոչ այլ կերպ, քան օդում արձակված կրակոցի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Առավել քան վտանգավոր է, եթե տվյալ անձն ունի իշխանություն եւ այդ իշխանությունն անվերահսկելի է որեւէ մեկի կողմից:
Այդ կարգավիճակում գտնվող մարդու անտարբերությունը, վտանգավոր լինելով հանդերձ, սրընթացորեն վեր է ածվում պետական աղետի, որից անդառնալիորեն տուժում է ոչ թե նրա միջավայրը, այլ Երկիրն՝ ընդհանրապես...
Այսօր մենք ազգովին դարձել ենք իրականությունից կտրված նման մեկի քմահաճույքների գերին, որից ազատվելու ճանապարհն այլընտրանք չունի՝ նրան պետք է անհապաղ հեռացնել... Հեռացնել ցանկացած գնով եւ միջոցների միջեւ խտրականություն չդնելով, քանզի նպատակն արդար է, իսկ ժամանակը՝ սպառված»: