Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սարատովի Հաղթանակի զբոսայգում առաջարկում են կանգնեցնել գեներալիսիմուս Իոսիֆ Ստալինի արձանը: Նախաձեռնությունը, ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունից պատգամավոր Ալեքսանդր Անիդալովինն է. հայտնում է yerkir.am-ը:
Նրա կարծիքով` պատմությունը վերագրվում է, նվազեցվում է խորհրդային ժողովրդի և Ստալինի դերը ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի գործում: «Զորավարների արձանները կանգնած են: Իսկ ո՞ւր է Ստալինի արձանը: Նա զորավար է»,- ընդգծել է Անիդալովը:
Թերթը նշում է, որ մարզային դումայի պատգամավորները հավանություն են տվել գաղափարին և մտադրություն հայտնել համապատասխան առաջարկությունը ներկայացնել տարածաշրջանային ղեկավարությանը:
Հավաքվածները կարծիք են հարցրել Հաղթանակի այգին տնօրինող` Աշխատանքային և մարտական փառքի թանգարանի տնօրեն Բորիս Շինչուկից, որն ասել է. «Ստալինի կերպարն ինձ համար վիճելի է: Սակայն Հաղթանակի այգին մեծ է` 82 հեկտար, այստեղ կարելի է ցանկացած բան տեղադրել, նույնիսկ` դրան նվիրված ևս մի համալիր: Ես դեմ չեմ, տեղադրեք»: