|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ադրբեջանցի երկու երիտասարդներ պղծել են Հավերժական կրակը Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում: Դեկտեմբերի 31-ին երիտասարդները կանգնել են հուշահամալիրի մոտ, գարեջուր խմում, արևածաղկի սերմեր կրծել ու կեղևները թքել կրակի մեջ: Ի պատասխան դիտողությանը՝ նրանք սպառնացել են «ինչ-որ ամենակարող հորեղբորով»:
«Ռոսբալտ»-ը, տեղական լրատվամիջոցներին հղումով, հայտնում է, որ պարզվել է` խուլիգանները ադրբեջանցիներ են: Դեպքից հետո ադրբեջանական սփյուռքի խորհուրդը նրանց հետ հանդիպում է անցկացրել, ապա` տղաներին ուղեկցել ոստիկանության բաժին:
Հրապարակումը նշում է, որ մեղավորները «խորապես զղջում են կատարվածի համար և խորապես ներողություն են խնդրում քաղաքի բոլոր բնակիչներից իրենց կոպիտ արարքի համար»: