|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Արցախի պատգամավոր, «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքի անդամ Արեւիկ Պետրոսյանը, ով Աննա Հակոբյանի գլխավորած «Էրատո» ջոկատի անդամ էր, նախօրեին՝ խորհրդարանում ԱՀ նախագահի հետ փակ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել եւ առաջարկել է կանգնեցնել նախագահ Արայիկ Հարությունյանի արձանը։
Նա բարձր է գնահատել Արցախի խնդրի կարգավորման հարցում նախագահի գործադրած ջանքերը եւ առաջարկել է Գարեգին Նժդեհի արձանի կողքին տեղադրել Արայիկ Հարությունյանի արձանը։ Գովերգել է նաեւ իր նախկին «հրամանատարի» ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին․ մասնավորապես ասել է, որ Փաշինյանն այսօր 85 տոկոս վարկանիշ ունի։ Ելույթը, մեղմ ասած, լավ չի ընկալվել ԱՀ խորհրդարանում:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։