Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում տեղի ունեցող անկարգությունները կոչել է ներքին ահաբեկչության դրսևորումներ և սպառնացել բանակ մտցնել այնտեղ, որտեղ տեղական իշխանությունները հրաժարվում են գործի դնել Ազգային գվարդիան. այս մասին Սպիտակ տան ղեկավարը ուղերձ է հղել՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո։
Նա, մասնավորապես, նշել է. «Լինքոլնի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրները ենթարկվել են վանդալիզմի։ Դրանք բողոքի խաղաղ ակցիաներ չեն, դրանք ներքին ահաբեկչական գործողություններ են։ Անմեղ մարդկանց սպանությունը հանցագործություն է ընդդեմ մարդկության, ընդդեմ Աստծո», ու հավելել՝ ողջ երկրը ցնցված է Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից, և իր վարչակազմը հակված է լիարժեք արդարադատության։
Միևնույն ժամանան նա հստակեցրել է. «Սակայն մենք թույլ չենք տա, որ մոլեգնած ամբոխը խլացնի խաղաղ ցույցերը։ Թալանի ամենամեծ զոհերն աղքատ շրջանների մեր խաղաղ բնակիչներն են, ես կպայքարեմ նրանց անվտանգության համար»։
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ կառավարությունը մտադիր է մոբիլիզացնել իր ողջ քաղաքացիական և ռազմական ռեսուրսները։