Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
«Դատարանից որևէ դրական ակնկալիք չունեմ, որովհետև տեսանք, որ էս գործով բոլորին կալնավորեցին․ հաշվի առնելով, թե որ դատավորին էր մակագրված և վերջերս էլի մի անմիտ գործով ինչպխիսի կալանավորման որոշում է տվել, անկեղծ ասած, չեմ սպասում կալանավորումից բացի՝ այլ որոշման։ Պետք է կրկնեմ, որ ինչպես իրավապահ համակարգը, այնպես էլ դատավորների զգալի ամասը դարձել են այս իշխանության հլու կամակատարները»,- դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Հիշեցնենք՝ դատարանում քննվում է խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Արթուր Սարգսյանի կալանքի հարցը։
Անդրադառնալով խորհրդարանում երեկ՝ հուլիսի 9-ի տեղի ունեցած ծեծկռտուքին, որը հրահրեցին ՔՊ-ականները և տեղի ունեցավ գլխավոր դատախազի լուռ ներկայությամբ, Էլինար Վարդանյանն ասաց․ «Իրադարձությունները, որ երեկ տեղի ունեցան դատախազի առջև, հրահրվեցին ՔՊ-ական պատգամավորի կողմից և շարունակվեցին ՔՊ-ական մնացած պատգամավորների և պատգամավորիկների մասնակցությամբ։ Դատախազն այդ պարագայում լուռ կանգնած հետևում էր, և մենք չենք տեսնում որևէ արձագանք։ Սա, ընդ որում, նույն դատախազն է, որ ինքն էր հաղորդում ներկայացրել Սամվել Կարապետյանի գործով։ Այսինքն, մի դեպքում, երբ իրեն հրահանգ են տալիս, որ պետք է կատարվեն որոշակի գործողություններ, փուչիկ գործ կարվի, այդ պարագայում շատ ակտիվ է․ մյուս պարագայում, երբ ամեն ինչ տեղի է ունենում իր աչքի առաջ, ո՛չ տեսնում , ո՛չ լսում է․ էսպիսին է մեր իրավական համակարգը»։
Մանրամասն՝ տեսանյութում։