Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոնդոնում անկարգությունների մասնակիցների թիվը գնալով աճում է: Համացանցում հայտնվել են վայրագությունները պատկերող նորանոր տեսանյութեր ու լուսանկարներ են հայտնվում: Ամբոխը Վեստ-Բրոմվիչում այրել է մի քանի ավտոմեքենա, իսկ Մանչեսթրի կենտրոնում հրկիզել մի քանի խանութներ: Բախումների և կոտրված ցուցափեղկերի մասին անհանգստացնող տեղեկությունները ստացվել են նաեւ Ուիմբլդոնից: Լոնդոնյան նոր շրջաններ են հայտնվում ապստամբների իշխանություն տակ: Տոտենհեմում, որտեղից սկսել են անկարգությունները, երեկ 4 պայթյուն է տեղի ունեցել: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի որոշ շրջաններ ռազմական գործողությունների տարածքներ են հիշեցնում. մոխրացած տներ, այրված ավտոմեքենաներ, կոտրված պատուհաններ:
Ի դեպ, անկարգությունները շարունակվում են` չնայած այն հանգամանքին, որ ապստամբներին դիմակայելու համար շուրջ 16 հազար ոստիկան է աշխատում:
3 օրվա ընթացքում տուժել են շուրջ 20 քաղաքացի և 80 ոստիկան, զոհվել է մեկ մարդ, շուրջ 500 մարդ ձերբակալված է:
Հիշեցնենք, որ անկարգությունների առիթ էր հանդիսացել օգոստոսի 4-ին տեղի ունեցած 29-ամյա Մարկ Դագգանի սպանությունը ոստիկանի կողմից: