|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է երկրում թույլ չտալ մայդան։ Այս մասին նա հայտարարել է երկրի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է «Բելտա» գործակալությունը։
Լուկաշենկոն ազգային անվտանգությունն անվանել է հիմքերի հիմքը։ Ըստ Լուկաշենկոյի՝ երկրի անկախության պաշտպանությունը ԱԱԾ-ին և նախագահին է պատկանում։ Իսկ առանձին «հողմաղացներ» փորձում են Բելառուսում «մայդանիկ» կազմակերպել նախագահական ընտրություններից առաջ։
«Ցանկանում են բոլոր նրանց ովքեր ինձ լսում են, բոլոր այդ «մայդանոտներին» (ռուս. майданутых) ասել, որ Բելառուսում մայդաններ չեն լինելու», - հայտարարել է Լուկաշենկան՝ կոչ անելով չհամեմատել Բելառուսը Հայաստանի և Ուկրաինայի հետ.
«Մեր հարևան երկրում գրում են, որ մեզ մոտ հայտնվել են նոր Փաշինյաններ և Զելինսկիներ և մեզ մոտ նույն իրավիճակն է ինչ այդ երկրներում... Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելինսկիներ չկան։ Ինչպես էլ, որ երկրներում տեղի են ունեցել դեպքերը, այնուամենայնիվ և Փաշինյանը, և Զելինսկին տաղանդավոր մարդիկ են, ես նրանց հետ արդեն ծանոթացել եմ», - եզրափակել է Լուկաշենկոն։