Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽՎ նիստի օրակարգում ներառված երկու հակահայկական զեկույցներին, որոնցից բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցն ընդունվեց:
Մինասյանի խոսքով` ԵԽԽՎ-ում և միջազգային այլ հարթակներում բավական դժվար է հայամետ քաղաքականություն իրականացնել և հայկական շահերի օգտին գործել, հայկական դիրքորոշումն առաջ տանել, քանի որ «խավիարային դիվանագիտությունը» բավականին ուժեղ է:
«Եթե ԵԽԽՎ-ն գնար այդ նախագծերն ընդունելու ճանապարհով, մեծագույն պրոբլեմ կստեղծեր` խնդրի խաղաղ կարգավորման տեսանկյունից: Մեզ հաջողվեց բանաձերից ամենավտանգավորը թույլ չտալ ընդունել: Մյուսը ևս դեստրուկտիվ էր, այդուհանդերձ, ընդունվեց: Բրիտանացի պատգամավորի զեկույցը չընդունվեց, ինչը շատ կարևոր է: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ եթե միահամուռ ջանքերի լարումով աշխատում ենք, հասնում ենք ցանկալի արդյունքի: Մեր դեմ աշխատում էին ոչ միայն Ադրբեջանի ռեսուրսները, այլ նաև Թուրքիան: Պետք է նշեմ, որ Մինսկի խումբը գտնվեց իր բարձրության վրա և իր վճռական տեսակետը հայտնեց, առ այն, որ վերոնշյալ բանաձևերը չեն համընկնում Մինսկի խմբի կողմից տարվող քաղաքականությանը: Մենք պետք է շարունակենք ինտենսիվ աշխատել Մինսկի խմբի հետ»,- ասաց պատգամավորը:
Yerkir.am-ի հարցին, թե միահամուռ աշխատանքը, որը կանխեց հակահայկական վտանգավոր զեկույցի ընդունումը, ինչո՞ւ ավելի շուտ չէր տարվում, որպեսզի հնարավոր լիներ կանխել նմանատիպ զեկույցների մուտքը ԵԽԽՎ օրակարգ, Մինասյանը պատասխանեց, որ, անշուշտ, հայկական կողմը պետք է մշտապես զգոն լինի, սակայն չպետք է մոռանանք, որ մենք չունենք Ադրբեջանի ռեսուրսները: Նա նշեց նաև, որ ընդունված զեկույցը չունի պարտադիր իրավական ուժ, բայց այն արհամարհել էլ չի կարելի: