կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-19 15:08
Աշխարհ

Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում «Մայդանի» կանխման մասին

Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում «Մայդանի» կանխման մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է խափանել երկիրը ապակայունացնելուն ուղղված ծրագիրը. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դիտարկելով անցած օրերի իրավիճակը՝ ես տեսնում եմ, որ ակտիվացել են որոշակի ուժեր, որոնք սկսում սաստկացնել իրավիճակը երկրում: Մենք դա դիտում ենք երկար ժամանակ: Բայց մենք այդուհանդերձ կարողացանք որոշակի քայլեր կատարել և խաթարել Բելառուսի ապակայունացման մասշտաբային ծրագիրը: «Սա կատակ կամ ահաբեկում չէ. երկիրը տանում է դեպի «Մայդան»-ի» նշել է Լուկաշենկոն:

Ըստ պետության ղեկավարի՝ հնարավոր եղավ պատռել ոչ միայն երկրի ներսում գտնվող «խամաճիկների» դիմակները, այլև «այն տիկնիկավարների, ովքեր նստած են Բելառուսից դուրս»:

Ըստ Լուկաշենկոյի՝ այժմ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի «բոլոր քաղաքական շահերի ուշադրությունը» կենտրոնացել է Բելառուսի վրա:

Երկրի ուժայինների կողմից նախօրեին ձերբակալվել է հանրապետության նախագահի  թեկնածու, Բելգազպրոմբանկի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիոն: Նա մեղադրվում է վկաների վրա ազդեցություն գործելու և ապացույցները թաքցնելու մեջ:

Խուզարկություններ են անցկացվել Բելգազպրոմբանկի Մինսկի գլխամասային գրասենյակում: Բաբարիոն ղեկավարել է այն 20 տարի: Բելառուսի Պետական վերահսկիչ հանձնաժողովն նշել է, որ բանկի հիման վրա գործել է կազմակերպված հանցավոր խումբ, որը արտասահման է հանել ավելի քան 430 միլիոն դոլար:

Բելգազպրոմբանկի մասնակցությամբ հարուցված քրեական գործերում ձերբակալվել է մոտ 20 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան ղեկավարներ:

Ինքը՝ Բաբարիոն, հայտարարել է, որ իշխանությունների գործողությունները քաղաքական բնույթ են կրում: