|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Մինչ ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը մտածում է պարիսպներ կառուցելու մասին երկրի սահմանները պաշտպանելու համար, Նորվեգիան պատրաստվում է նվիրաբերել իր տարածքի մի մասը:
Այս մասին գրում է The Independent-ը`նշելով, որ Նորվեգիայում վերջերս խորհում են Ֆինլանդիային իր հարյուրամյա անկախության առթիվ լեռնագագաթ նվիրելու շուրջ:
Նման նվեր մատուցելու մասին Նորվեգիայում առաջին անգամ մտածել են դեռևս 1972 թվականին: Նորվեգացի երկրաֆիզիկոս Բյորն Հարսոնի խոսքով` Ֆինլանդիայի ամենաբարձր կետն իրենից բլուր է ներկայացնում, մինչդեռ Նորվեգիայի ամենաբարձր կետը լեռնագագաթն է: Այդ պատճառով նա առաջարկել է Ֆինլանդիայի լեռնագագաթ նվիրել:
Սահմանի փոփոխության արդյունքում Նորվեգիայի տարածքից ընդամենը 31 մետր է պակասելու: Բնակիչներից շատերին, կարծես թե, դուր է եկել այս միտքը: Վերջնական որոշում կայացնելու համար միայն մի քանի քաղաքական գործիչների համաձայնություն է անհրաժեշտ