Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նորվեգիան միշտ պատրաստ է պաշտպանվել զինված հակամարտության դեպքում, սակայն մտադիր չէ մշտապես հյուրընկալել ՆԱՏՕ-ի զորքերն ու միջուկային զենքերը։ Այս մասին գերմանական Welt-ին տված հարցազրույցում ասել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Էյրիկ Քրիստոֆերսենը։
«Մենք միշտ դա արել ենք: Ես միացել եմ Նորվեգիայի զինված ուժերին 1988 թվականին: Այդ ժամանակից ի վեր իմ գործը որպես զինվոր եղել է հնարավոր հակամարտության նախապատրաստվելը: Անհրաժեշտ է հուսալիորեն հետ պահել Ռուսաստանին հարձակվելուց»,- ասել է նա ի պատասխան այն հարցի, թե արդյոք ՆԱՏՕ-ին պետք է նախապատրաստվել Ռուսաստանի Դաշնության հետ զինված հակամարտությանը։
Միաժամանակ Քրիստոֆերսենն ընդգծել է, որ Նորվեգիան չի նախատեսում միջուկային զենք կամ ՆԱՏՕ-ի մշտական կոնտինգենտ տեղակայել երկրում։
«Մեզ համար բացարձակապես պարզ է, որ ապագայում Նորվեգիայում միջուկային զենք չի լինի, մենք դա չենք ունեցել «սառը պատերազմի» ժամանակ, ոչ էլ 1989 թվականից հետո», - պարզաբանել է նա: